Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար

Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար, որը պատմում Է պապիկի ու նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարակությունում, որը թողարկել Է գիրքը, գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում»: Գիրքը վաճառքում ստացվել Է սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիրքը կոչվում Է «Hey, Grandude!». անվանման մեջ օգտագործվել Է բառախաղ՝ «պապիկ» ("Grandad") եւ «ջահել» ("dude") բառերի համակցությունը, այն նաեւ հիշեցնում Է բիթլների «Hey, Jude» երգը: Մաքքարթնին, որը յոթից մինչեւ քսան տարեկան ութ թոռ ունի, ասել Է, որ այդ բառով իրեն պատահաբար անվանել Է նրանցից մեկը, եւ դա իրեն դուր Է եկել:

Գիրքը բաղկացած Է 32 Էջից, դրա նկարազարդումները կատարել Է կանադացի նկարչուհի Քեթրին Դարսթը: Հրատարակության կայքում գրքի գինը նշված Է 12,99 ֆունտ: Մաքքարթնին նաեւ ձայնագրել Է գրքի աուդիո տարբերակը՝ երաժշտական նվագակցությամբ, գրում Է BBC News-ը:

2005 թվականին լույս Է տեսել Մաքքարթնիի «Բարձր ամպերի մեջ» գիրքը, որը բնապահպանական ուղղվածություն ունեցող հեքիաթ Է անտառային գազանների մասին. երաժիշտն այն գրել Է համահեղինակությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am