Արամ Վարդևանյանը պարզաբանել է Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդևանյանը նշեց, որ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը չի նախատեսել որևէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ ՝ գործառութային անձեռնմխելիության օժտված է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Վարդևանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն այդ մասով հոդվածը հակասահմանադրական է ճանաչել և անվավեր:
Պաշտպանը նշեց, որ հենց դրանով խախտվել են երկրորդ նախագահի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը:
«Այսինքն՝ անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում , երբ սահմանափակվում է: Կարծում եմ, տվյալ դեպքում նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է»,- ասաց Վարդևանյանը:
Ըստ պաշտպանի՝ Քրեական դատավարության օրենսգրքում չկա ոչ մի նորմ , որը կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է խափանման միջոցի մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում