Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Սկսվել է թուրք ռազմաօդայիններին Ս-400 համակարգերի ուսուցումը


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը Ռուսաստանում սկսել է Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ուսումնասիրությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Ուսուցումը ներառված է Ս-400 համակարգերի գնման ռուս-թուրքական ծրագրի մեջ:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Օգոստոսի 27-ից սկսվել է համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ