Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

ԱԳՆ-ն հերքել է հումանիտար խումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված պահանջի մասին լուրը

ԱԳՆ-ն հերքել է հումանիտար խումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված 
պահանջի մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել հումանիտար առաքելությունը Սիրիայից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրին Նաղդալյանն անդրադարձել է Aysor.am-ի հարցին ի պատասխան:

«Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի: Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից»,- նշել է Նաղդալյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ