Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ծննդյան 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Մեծարգո պարոն նախագահ,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:

Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը:

Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության:

Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում:

Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am