Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ամազոնիայում հրդեհների հետեւանքով օգոստոսին մթնոլորտ Է լցվել 255 մլն տոննա CO2

Ամազոնիայում հրդեհների հետեւանքով օգոստոսին մթնոլորտ Է լցվել 255 մլն տոննա CO2

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի եւ բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան եւ հուլիսյան հրդեհներից հետո»: Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ Է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնեւում հայտնել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպությունը վկայակոչում Է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում Է, որ Ամազոնիայում գրանցվել Է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչեւ 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաեւ ածխածնի օքսիդի արտանետման»: «Ամազոնիայում հրդեհները հաջորդեցին Սիբիրում եւ Արկտիկայի, Գրենլանդիայի եւ Ալյասկայի շրջաններում հունիսյան եւ հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում Է ՕՀԿ-ն: Ներկայում, բացի Ամազոնիայից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արեւադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am