Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երկար ապրելու լավատեսների շանսերն ավելի մեծ են, քան հոռետեսներինը. գիտնականներ

Երկար ապրելու լավատեսների շանսերն ավելի մեծ են, քան հոռետեսներինը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավատեսական տրամադրվածությամբ մարդկանց երկար եւ երջանիկ ապրելու շանսերը շատ ավելի մեծ են, քան նրանց, ովքեր կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքներ ունեն: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ իրենց կատարած հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձին մասնակցել են շուրջ 70 հազար կին եւ ավելի քան 1,5 հազար տղամարդ: Մասաչուսեթսի նահանգի Բոստոնի համալսարանի մասնագետները հետեւել են կամավորների առողջական վիճակի փոփոխությանը՝ կախված կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքից: Բացի դրանից, մասնակիցները պատմել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի, համային գերադասությունների, ինչպես նաեւ վնասակար սովորությունների մասին, ներառյալ ծխելու եւ ոգելից խմիչքներ գորածածելու մոլությունը: Արդյունքները ցույց են տվել, որ լավատեսական աշխարհայացքով մարդանց կյանքի տեւողությունը միջին հաշվով 11 – 15 տոկոսով բարձր Է, քան հոռետեսներինը:

Ըստ որում, ինչպես նշում են գիտնականները, դրականորեն տրամադրված տղամարդիկ եւ կանայք ավելի մեծ շանսեր են ունեցել ապրելու մինչեւ 85 տարեկան: Որպես նման երեւույթի հնարավոր պատճառ մասնագետները նշել են այն փաստը, որ լավատեսների համար ավելի հեշտ Է վերահսկել իրենց հույզերը: Հետեւաբար նրանք ավելի լավ են պաշտպանված սթրեսի բացասական հետեւանքներից: «Սթրեսն ազդեցություն Է գործում մարդու իմունային համակարգի վրա, ուստիեւ կա հավանականություն, որ դրական տրամադրվածությամբ մարդիկ ունակ են ավելի լավ հաղթահարելու զանազան վարակները»,- ընդգծել Է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Բրույս Հուդը՝ մեկնաբանելով հետազոտության արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am