Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բանգլադեշցի կանանց թույլատրել են հաշիվ չտալ իրենց կուսության մասին

Բանգլադեշցի կանանց թույլատրել են հաշիվ չտալ իրենց կուսության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել Է South China Morning Post-ը, ընդունել Է Գերագույն դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ բանգլադեշցի կանայք օրենքով պետք Է ամուսնական հավաստագրում նշեին, թե իրենք արդյոք կումարի են, այսինքն՝ կույսեր, այրիներ կամ ամուսնալույծներ: Իսկ այժմ պետությանը պարտավորեցրել են առաջին հորիզոնականը փոխարինել «չամուսնացած» կետով: Բացի դրանից, իր կարգավիճակի մասին պետք Է հայտնի նաեւ փեսացուն, ինչն ավելի վաղ չԷր արվում: Նա ընտրություն կանի համանման տարբերակներից:
South China Morning Post-ը նշում Է, որ իշխանությունները չեն մեկնաբանել օգոստոսի 25-ին կայացված վճիռը: Նաեւ չի ճշտվում, թե որոշումն ստույգ երբ կմտնի ուժի մեջ:
Գործը քննվում Էր 2014 թվականից: Դրա վրա աշխատող փաստաբանները նշել են, որ դատարանի որոշումը փոփոխությունների հույս Է տալիս ապագայում կանանց իրավունքների բնագավառում: Նրանք նաեւ նշել են, որ կուսության մասին կանանց հարցնելը հակասում Է անձնական կյանքի իրավունքին:
Ամուսնությունների եւ ապահարզանների մասին օրենքը Բանգլադեշում՝ մահմեդական մեծամասնությամբ երկրում, ընդունվել Է 1974 թվականին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am