Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Արթուր Վանեցյանը մանրամասներ է 
ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, առանձնատանը, բնակարանում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներում և առանձնատներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:

«Դեռևս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ:  Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ խուզարկության հետ կապված որևէ բան չի կարող ասել, որովհետև դա նախաքննության գաղտնիք է: Նրա խոսքով՝ երբ ժամանակը կլինի, ամբողջովին կհրապարակվեն բոլոր մանրամասները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am