Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել 

Ոստիկանությունը ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել 

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով օգոստոսի 21-ի գիշերը Դսեղ-Դեբեդ ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ գրանցել են հաջորդ օրը: Օգոստոսի 22-ին ժամը 2-ի սահմաններում ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգել են Գարգառ գյուղի 45-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 խմ փայտանյութով: 
Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ունեցել: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով երկու ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ժամեր անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգել են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված է եղել շուրջ 3 խմ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութն իրենն է եղել, ինքը 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով երկու ծառ է հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը» տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:  Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am