Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Խուլիգանություն Գնդեվազում. մեկ անձ ձերբակալվել է

Խուլիգանություն Գնդեվազում. մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ջերմուկի բաժնում օգոստոսի 25-ին  հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք:

Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ:
Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ