Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

3 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասաց նա։

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում:

«Բեռնատարներիննշանակել ենմաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահովված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:

Ստեղծված իրավիճակում հայկական դեղձի արտահանումը չվտանգելու համար«Սպայկա»ընկերությունը պայմանագիր է կնքել շուտ փչացող ապրանքների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող պահեստի հետ,որը գտնվում է Վլադիկավկազ քաղաքում,և դիմել է ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային մարմնին,որպեսզի թույլ տա զննումը կատարել այնտեղ:

Չնայած այն հանգամանքին,որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը պահանջում է շուտ փչացող ապրանքների բոլոր մաքսային գործընթացները,այդ թվում՝ մաքսային զննումը,իրականացնել առաջնահերթության կարգով,սակայն մինչև հիմա մաքսային մարմինները որևէ որոշում չեն ընդունել,ինչի պատճառով Ընկերության մեքենաները բեռնված մոտ200տոննա դեղձով դեռ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում:

Օգոստոսի24-ը և25-ը ոչ աշխատանքային օրեր են,և կա ռիսկ,որ այդ օրերին ևս որևէ գործընթաց տեղի չի ունենա:

Ընկերությունը մտահոգություն ունի,Վերին Լարսի անցակետումնման կերպ ձգձգելով գյուղմթերքի զննումը և դրա ժամանականհրաժեշտ ջերմային ռեժիմի չապահովվումը հանգեցնելու է գյուղմթերքի որակական կորստի,որը կանդրադառնա ՀՀ-ից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա»,- նշված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում