Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՀ-ում պատմել են վիրահատությունից հետո Յունկերի առողջական վիճակի մասին

ԵՀ-ում պատմել են վիրահատությունից հետո Յունկերի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, որը վերջերս շտապ վիրահատության Է ենթարկվել, ապաքինվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչը:
«Յունկերը վիրահատությունից հետո ապաքինվում Է: Այժմ նա գտնվում Է արդեն Լյուքսեմբուրգի իր տանը, ապաքինումը հաջողությամբ Է ընթանում»,- ճեպազրույցում հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
Նրա խոսքով՝ Յունկերն աշխատանքի կարող Է ձեռնամուխ լինել արդեն հաջորդ շաբաթ:
Ինչպես տեղեկացվել Էր օգոստոսի 17-ին, ԵՀ-ի ղեկավարն առողջական խնդիրների պատճառով ընդհատել Էր իր արձակուրդը եւ ուղարկվել Լյուքսեմբուրգ, որտեղ նա պետք Է ենթարկվեր շտապ խոլեցիստեկտոմիայի՝ լեղապարկի վիրահատական հեռացման: Նա չի մասնակցելու G7-ի՝ Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am