ԵՀ-ում պատմել են վիրահատությունից հետո Յունկերի առողջական վիճակի մասին

Armenpress 16:19, 23 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, որը վերջերս շտապ վիրահատության Է ենթարկվել, ապաքինվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչը:«Յունկերը վիրահատությունից հետո ապաքինվում Է: Այժմ նա գտնվում Է արդեն Լյուքսեմբուրգի իր տանը, ապաքինումը հաջողությամբ Է ընթանում»,- ճեպազրույցում հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:Նրա խոսքով՝ Յունկերն աշխատանքի կարող Է ձեռնամուխ լինել արդեն հաջորդ շաբաթ:Ինչպես տեղեկացվել Էր օգոստոսի 17-ին, ԵՀ-ի ղեկավարն առողջական խնդիրների պատճառով ընդհատել Էր իր արձակուրդը եւ ուղարկվել Լյուքսեմբուրգ, որտեղ նա պետք Է ենթարկվեր շտապ խոլեցիստեկտոմիայի՝ լեղապարկի վիրահատական հեռացման: Նա չի մասնակցելու G7-ի՝ Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am