Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՃՏՊ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. տուժածներ չկան

ՃՏՊ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն  օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին  «Opel» մակնիշի (վարորդ` Արա Ղ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes» մակնիշի (վարորդ` Գևորգ Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am