Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրազիլիայի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել Ամազոնիայի մոլեգին հրդեհների կապակցությամբ

Բրազիլիայի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել Ամազոնիայի մոլեգին 
հրդեհների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն կարգադրել Է ճգնաժամային շտաբ ստեղծել բրազիլական Ամազոնիայում մոլեգնող հրդեհների կապակցությամբ: Համապատասխան որոշումը, ինչպես հայտնել Է Record TV հեռուստաալիքը, ընդունվել Է պետության ղեկավարի մոտ օգոստոսի 22-ի երեկոյան կայացած արտակարգ խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտպանության, պետանվտանգության, արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարների, ինչպես նաեւ իր վարչակազմի անդամների հետ կայացած հանդիպման արդյունքներով Բոլսոնարուն հանձնարարել Է բոլոր նախարարություններին՝ իրենց իրավասությունների շրջանակում առաջարկություններ ներկայացնել «ազգային հարստության» հետ կապված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ: Ինչպես սպասվում Է, ճգնաժամային շտաբի մոտակա նիստը՝ ընդլայնված կազմով, կկայանա օգոստոսի 23-ին:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում: Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ Է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը: Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել Է քննադատությունը նախագահի եւ կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել Է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար:

Հրդեհների դեմ պայքարում Բրազիլիային իրենց օգնությունն են առաջարկել Արգենտինան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին եւ Էկվադորը: Հրդեհների կապակցությամբ մտահոգություն Է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «այդ արտակարգ իրադրությունն» անհրաժեշտ Է քննարկել Բիարիցում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am