Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական 
համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։ 

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am