Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ալյումինե դռներ արտադրող «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

Ալյումինե դռներ արտադրող «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունն ազատվեց ներմուծման 
մաքսատուրքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ  կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը 2002 թվականից գործունեություն է իրականացնում ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։

«Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մոտ 1 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ սարքավորումների ձեռք բերման և արտադրական տարածքների շինարարական աշխատաքների համար և ևս 8,2 միլիարդ դրամ հումքի ձեռք բերման համար։ Ներկայումս արտադրությունում աշխատում է 281 աշխատակից, նախատեսվում է ևս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 միլիարդ դրամ, որից 12 միլիարդ դրամը կիրացվի Հայաստանում, մնացած արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ և երրորդ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8,2 միլիարդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնության գումարը՝ ընդհանուր 23 միլիոն դրամ, որից Հայաստանի պետական բյուջեի եկամտի նվազումը կազմում է 10 միլիոն դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի ընթացքում իր կողմից վճարված հարկերի հանրագումարը կազմել է 479 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Սույն որոշման նախագիծը պատրաստել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am