Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ֆ91 Դյուդելանժ»-ի մարզիչը հայկական թիմի հետ խաղում իրենց ֆավորիտ չի համարում

«Ֆ91 Դյուդելանժ»-ի մարզիչը հայկական թիմի հետ խաղում իրենց ֆավորիտ չի 
համարում

 ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ֆ91 Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղում իր թիմին ֆավորիտ չի համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆերերան ասաց օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք նոր ձևավորվող թիմ ենք, ֆավորիտ չենք միանշանակ, քանի որ երիտասարդ թիմ ենք։ Չեմ կարծում, որ երիտասարդ թիմը, որը նոր է կառուցվում, կարող է ֆավորիտ համարվել այս խաղում»,- ասաց մարզիչը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19։00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am