Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի նախագահը նախազգուշացրել Է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

Իրանի նախագահը նախազգուշացրել Է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախազգուշացրել Է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից, հայտարարելով, որ այդ դեպքում չպետք Է ակնկալել ծովային ուղիների նախկին անվտանգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աշխարհի տերությունները գիտեն, որ Իրանի դեմ լիակատար նավթային պատժամիջոցների եւ Իրանի նավթի արտահանման զրոյացման դեպքում միջազգային ծովային երթուղիները նույնքան անվտանգ չեն լինի, որքան առաջ»,-ասել Է նախագահը, որի խոսքը հրապարակված Է նրա կայքում:
Ռոուհանին այդ մասին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը, որն իր հերթին կառավարությունից պահանջել Է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը: Խամենեին հայտարարել Է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն Է»:
«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել Է երկրի զարգացմանը»,-ասել Է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am