Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի 
ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբևիցե աշխատանքի չի ներկայացել և չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին:

Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով և դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսեկան տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am