Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Սի Ցզինպինը կարգադրել Է ապահովել Չինական մեծ պատի պահպանությունը


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի իշխանությունները պետք Է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն Է: Այդ մասին, ինչպես օգոստոսի 21-ին WeChat սոցիալական ցանցում հայտնել Է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինական մեծ պատը, ինչպես եւ Յանցզի ու Խուանխե գետերը, չին ազգի կարեւոր խորհրդանիշն Է: Դա մեր ժողովրդի ոգու կարեւոր դրսեւորումն Է,- ընդգծել Է նա երկրի հյուսիս-արեւմուտք կատարած տեսչական ուղեւորության ընթացքում:- Մենք ամենայն ուշադրությամբ պետք Է վերաբերվենք մեր պատմամշակութային ժառանգությանը, պաշտպանենք այդ անսպառ հոգեւոր աղբյուրը»:

Չինաստանի ղեկավարն այցելել Է Գանսուի նահանգ, որտեղ գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող այդ պաշտպանական կառույցի ամենահին հատվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ