Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵՄ-ի երկրները «բեկստոպը» Brexit-ի անհրաժեշտ պայմանն են համարում. Reuters

ԵՄ-ի երկրները «բեկստոպը» Brexit-ի անհրաժեշտ պայմանն են համարում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բեկստոպը»՝ ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո, անհրաժեշտ Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը:
«Բեկստոպը» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրում անհրաժեշտ, իրավաբանական տեսակետից գործող որոշում Է Իռլանդիա կղզում կոշտ սահմանի վերականգնումը կանխելու համար»,-գործակալությունը քաղվածք Է մեջբերել փաստաթղթից:
ԵՄ-ի երկրները նաեւ հիասթափություն են հայտնել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը ցանկանում Է «բեկստոպը» փոխարինել «լուծում գտնելու խոստումով», ընդսմին «կոնկրետ առաջարկություններ» չներկայացնելով այդ խնդրի լուծման վերաբերյալ:
Օգոստոսի 20-ին ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Ջոնսոնին մեղադրել Է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահման ստեղծելու մտադրության մեջ, քանի որ բրիտանական կողմը, պահանջելով համաձայնագրից բացառել «բեկստոպը», այդ մեխանիզմի որեւԷ այլընտրանք չի առաջարկել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում գրել Է, որ «բեքստոպի» մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրում:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն Իռլանդիա կղզում հատուկ մաքսային ռեժիմը համարել Է «հակադեմոկրատական եւ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ինքնիշխանությանը չհամապատասխանող: «Բեքստոպն» անորոշ ժամկետով արգելափակում Է Մեծ Բրիտանիային միջազգային պայմանագրում, որը մեզ պարտավորություններով կկապի մաքսային միության հետ եւ որը նախատեսում Է միասնական շուկայի օրենսդրության զգալի մասի կիրառում Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am