Հնդկաստանի հյուսիսում ավելի քան հազար զբոսաշրջիկ Է տարհանվել հեղեղումների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշ հյուսիսային նահանգի իշխանություններն հազարից ավելի զբոսաշրջիկների տարհանում են կազմակերպել հեղեղումների կապակցությամբ, որոնք դժվարացրել են այս տարածաշրջանի ճանապարհային հաղորդակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք զբոսաշրջիկներին տարհանում ենք արգելափակված ճանապարհներից: Եթե պետք լինի, գործի կդնենք ուղղաթիռներ»,-հայտարարել Է տեղի իշխանությունների ներկայացուցիչը: Նշվում Է, որ փրկարարական գործողությունն անցկացվում Է Լահոլի եւ Սփիթի օկրուգում: Տեղի իշխանությունները նաեւ 100 բուժաշխատողներից բաղկացած թիմ են ուղարկել տուժածներին օգնելու համար:
Օգոստոսի 20-ին ավելի վաղ հաղորդվել Էր վերջին երկու օրերին Հիմաչալ-Փրադեշի նահանգում մոլեգնող հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով 26 մարդու զոհվելու մասին: Ընդամենը օգոստոսի սկզբից ի վեր Հնդկաստանում մոլեգնող տարերքը շուրջ 300 մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում