Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թորոսյանն անհրաժեշտ է համարում շտապօգնության և պոլիկլինիկաների համագործակցության ուժեղացումը

Թորոսյանն անհրաժեշտ է համարում շտապօգնության և պոլիկլինիկաների 
համագործակցության ուժեղացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շտապօգնության բժշկական ծառայության և պոլիկլինիկաների համագործակցությունը պետք է ուժեղացվի, որպեսզի այն կանչերը, որոնք շտապ տուն հասնելու կարիք չեն պարունակում, տեղափոխվեն պոլիկլինիկական օղակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այս կերպ հիվանդն իր ոտքով գնալու է պոլիկլինիկա կամ տնային կանչը լինելու է պոլիկլինիկայից:

Առողջապահության նախարարն ասաց, որ շտապօգնության կանչերի արագ չհասնելու պատճառներից մեկը չհիմնավորված կանչերն են:

Թորոսյանը  նշեց, որ կանչերի հետ կապված կա մեկ այլ խնդիր՝ մարզերից զանգահարելիս հաճախ քաղաքացիները կապ են հաստատում Երևանի շտապօգնության ծառայության և ոչ թե իրենց տեղի ծառայության հետ:

«Հնարավոր է, ինչ-որ մեկը Եղեգնաձորից զանգի 1-03 և ընկնի Երևան կամ Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայան: Սա շատ սխալ է, հետո իրար հեռախոսի համարներ են փոխանցում, ասում են՝ գիտեք սխալ տեղ եք ընկել, զանգահարեք մեկ այլ համարով: Մեր ցանկությունն է, որ այստեղ կենտրոն լինի և մեկ հպումով զանգը փոխանցվի մարզային կենտրոն կամ միանգամից կանչը փոխանցվի: Այդ ամենը հիմա գծագրվում է»,-ասաց Թորոսյանը:

Ըստ նախարարի` շտապօգնության կանչերով բժիշկների արագ տեղ հասնելուն կնպաստի նաև բրիգադների ավելացումը:

«Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին Առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված էր շտապօգնության բժշկական ծառայությանը, իսկ մյուս տարի բյուջետային աճը տարվա սկզբի համար մոտ 1 միլիարդ դրամ է լինելու: Այդ ամենը բերելու է 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,- եզրափակեց Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am