Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան կորցրել Է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան կորցրել Է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնավստահ ծնողները եւ պատվաստման ենթադրյալ ռիսկերի վերաբերյալ թյուր պատկերացումը հանգեցրել են այն բանին, որ Մեծ Բրիտանիան կորցրել Է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, հայտարարել Է Միացյան Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կարգադրել Է ձեռնարկել պատվաստված երեխաների թվի ավելացման շտապ միջոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2019 թվականի առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայում հաստատվել Է կարմրուկի 231 դեպք, չնայած այն բանին, որ երեք տարի առաջ տվյալ վարակն այդ երկրում լիովին վերացված Էր:

Թրուրո քաղաքում (Քոռնուոլի կոմսություն) հիվանդանոց այցելության ժամանակ Բրիտանիայի վարչապետը բժիշկներին կոչ Է արել վերականգնելու այն բանի ապահովման ջանքերը, որպեսզի բնակչության 95 տոկոսը պատվաստված լինի պատվաստանյութով, որն իմունիտետ Է տալիս կարմրուկի, պարոտիտի (խոզուկի) եւ կարմրախտի (MMR) դեմ: Ներկայում նման իմունացում Է անցել երեխաների 87,2 տոկոսը, ինչը զիջում Է 2014 – 2015 թվականների ցուցանիշին, երբ արձանագրվել Էր առավելագույն 88,6 տոկոս ցուցանիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am