Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շոտլանդիայում աճուրդի են դրել 1789 թվականին կառուցված թագավորական դղյակը

Շոտլանդիայում աճուրդի են դրել 1789 թվականին կառուցված թագավորական դղյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում աճուրդի Է դրված այն դղյակը, որը 1789 թվականին կառուցել Է հռչակավոր ճարտարապետ Ռոբերտ Ադամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Savills ընկերության նյութերում, որն զբաղվում Է օբյեկտի վաճառքով:

Խոսքը վերաբերում Է Սեթոն դղյակին, որը գտնվում Է Էդինբուրգից 16 կիլոմետր հեռավորության վրա: Բացի գլխավոր սենյակներից, երկու հիմնական եւ վեց լրացուցիչ ննջարաններից, աշխատասենյակից եւ տասնութերորդ դարի վերականգնված գրադարանից, շենքում գտնվում են երկու ավտոնոմ բնակարաններ, դրանցից յուրաքանչյուրը երեք ննջասենյակով: Բնակարաններն անվանված են Մարիա Ա Ստյուարտի ամուսինների անուններով՝ Դառնլի եւ Բոսուել: Դղյակում կան նաեւ այլ պատմական հարկաբաժիններ՝ առանձնահատուկ մթնոլորտով՝ «Ապաստարան» ոչ մեծ ննջարանը, որը դյուրին չի լինի գտնելը՝ չիմանալով շենքի պլանը, ինչպես նաեւ ամրություններով նկուղը, որտեղ տեղավորված Է ավանդական անգլիական բարը:

Դղյակը գտնվում Է 5,4 հեկտար հողամասում, որտեղ կան մարգագետիններ, արոտավայրեր, բացատներ միջոցառումների անցկացման համար, ինչպես նաեւ կառքակամուրջ, որը պահպանվում Է տասնհինգերորդ դարից: Լոտի մեկնարկային գինը 9,7 միլիոն դոլար Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am