Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Լեյբորիստներն առաջարկել են վերսկսել խորհրդարանի աշխատանքը եւ կասեցնել առանց գործարքի Brexit-ը


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել Է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել Է լեյբորիստների ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մաքդոնելը:

«Այժմ պատգամավորներին անհրաժեշտ Է հավաքվել, որովհետեւ մեզ ժամանակ Է հարկավոր այդ հարցի շուրջ համապատասխան բանավեճն անցկացնելու համար»,-ասել Է նա, նշելով, որ «կառավարությանն անվստահություն հայտնելը մեխանիզմներից մեկն Է» կոշտ Brexit-ը կանխելու ուղղությամբ:

«Այժմ ամենագլխավորը համաձայնագրի բացակայությամբ սցենարն արգելափակելն Է: Ես կարծում եմ, որ խորհրդարանում դեռեւս կա մեծամասնություն՝ (վարչապետ) Բորիս Ջոնսոնին ասելու, որ մենք չենք ընդունի առանց գործարքի Brexit-ը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ