Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
17:03, 17 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության ողջ տարածքում առաջիկա 5 օրվա ընթացքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը և 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում