Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կոտայքում կառուցման և վերակառուցման փուլում է շուրջ 15 հյուրանոցային համալիր

Կոտայքում կառուցման  և վերակառուցման փուլում է շուրջ 15 հյուրանոցային համալիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի զբոսաշրջության ոլորտը իր հարակից ենթակառուցվածքներով և նպաստավոր բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև բնական և պատմամշակութային հուշարձանների հարուստ բազմազանությամբ, կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին գործուն ջանք ենք ներդնում երկու բարձր լեռնային և մեկ լեռնային թիրախավորված վայրերում զարգացնել համայնքային տուրիզմը»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ Կոտայքը իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում:

Անդրադառնալով հյուրանոցային տնտեսություններին՝ մարզպետը նշեց, որ հյուրանոցների քանակով Կոտայքը զիջում է միայն Երևանի.  մարզում այսօր գործում են 95 միջին և խոշոր հյուրանոցներ, որոնց մեծ մասը տեղակայված է Ծաղկաձորում, Հանքավանում, Արզնիում և Աղվերանում։

«Այս պահին կառուցվում է և վերակառուցման մեջ են գտնվում շուրջ 15 նոր հյուրանոցային համալիրներ և 2 նոր ափարթ հոթելներ»,- եզրափակեց Պետրոսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]