Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզում ներկայումս վերահողերից միայն 50 տոկոսն է մշակվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըԾաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Պետրոսյանը  մարզի  կարևորագույն ոլորտներից է համարում գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 150 հազար հա, որից վարելահող է կազմում 38 հազար հա։ 

« Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ անանսապահությունը մարզում նույնպես համարվում է առաջատար ճյուղերից մեկը, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։

«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։  Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։ Կոտայքում են գտնվում նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- եզրափակեց Պետրոսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]