Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հնդկաստանը պատրաստ Է առաջիկա օրերին հանել Քաշմիրում գործող սահմանափակումները

Հնդկաստանը պատրաստ Է առաջիկա օրերին հանել Քաշմիրում գործող սահմանափակումները


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտարարել Է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան:
«Հնդկաստանի կառավարությունը ծանուցել Է երկրի Գերագույն դատարանին, որ պատրաստ Է այս ամսում չեղարկել ուղեւորությունների սահմանափակումը տարածաշրջանում եւ ապահովել հեռախոսային ու ինտերնետ կապի անխափան աշխատանքը»,- դատախազի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: «Սահմանափակումները կհանվեն մի քանի օրվա ընթացքում»,- հավելել Է նա:
NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ջամուի եւ Քաշմիրի հանրակրթական հաստատությունները աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 19-ից:
Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել Է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով Է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը:
Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում Է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում Է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում Է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:
Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամուն եւ Քաշմիրը հատուկ ինքնավարություն ուներ, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք Է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը: Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար Է պետականին եւ այլն:
Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում Է հսկիչ գիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 14.16

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am