ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին
17:39, 14 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին ու տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, Վան Գրիգորյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ունեցած դերին: Զրուցակիցները նաև ջերմությամբ են վերհիշել վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցը և անդրադարձել են դրա արդյունքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում