Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի պետական նախարարն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը

Արցախի պետական նախարարն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 
պատվիրակությանը

ՍՍԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոննա Պողոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը, որին մասնակցել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համալսարանի և Արցախի կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության առկա ու նոր ուղղությունները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը պետական նախարարին է ներկայացրել տաղանդավոր երիտասարդներին աջակցելու, տնտեսության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստելու, Արցախի պետական համալսարանի հետ հետազոտական ծրագրեր իրականացնելու առաջարկներ: 

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել Արցախի կառավարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության բարձր մակարդակը և հայտնել կառավարության աջակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am