Գարո Փայլանը մարաշեցիներին խնդրել է իրականացնել Ուրուգվայում բնակվող հայ ծերունիների երազանքը
16:00, 14 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Ուրուգվայում բնակվող հայ ծերունիների հետ լուսանկար է հրապարակել, նշելով, որ նրանց երազանքն է` տեսնել Մարաշը, մինչև մահանալը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փայլանը լուսանկարը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Աշխարհի մյուս ծայրում` Ուրուգվայում, Արևմտյան Հայաստանի 20 հազար հայ է բնակվում: Նրանցից են այս երեք քույր և եղբայրը, որոնց մեծագույն երազանքն է տեսնել Մարաշը, նախքան կկնքեն մահկանացուն: Մարաշեցինե՜ր, իրականացնենք նրանց երազանքը»,- գրել է Փայլանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում