Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Boeing-ի ինքնաթիռների մատակարարումներն ընթացիկ տարում կրճատվել են 38 տոկոսով. WSJ



ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունն ընթացիկ տարվա յոթ ամսում պատվիրատուներին 38 տոկոսով պակաս մարդատար ինքնաթիռներ Է մատակարարել, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, եւ այդ ցուցանիշով զիջել Է Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիային: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ Boeing-ն այս տարվա հունվարից մինչեւ հուլիս պատվիրատուներին մատակարարել Է 258 ինքնաթիռ, 2018 թվականի նույն ժամանակամիջոցում՝ 417: Airbus կորպորացիան նույն ժամանակահատվածում մատակարարել Է 458 ինքնաթիռ եւ ընթացիկ տարվա արդյունքներով պետք Է գերազանցի իր գլխավոր մրցակցին եւ դառնա աշխարհի խոշորագույն ավիաշինական ընկերությունը:
Թերթն ուշադրություն Է հրավիրում, որ Boeing-ը հինգերորդ ամիսը շարունակ Boeing 737 MAX-ի ոչ մի պատվեր չի ստանում:
Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, ինչի հետեւանքով զոհվեց 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվեց 189 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ