Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Արարատ քաղաքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. տուժածներ չկան


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 13-ին, ժամը 14:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում գտնվող ամառանոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 17:16-ին:

Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ, ամառանոցի շինության տանիքը՝ 9 քմ, տնտեսական իրեր, հարակից գոմի տանիքը՝ 3 քմ և ջերմահարվել՝ 60 պտղատու ծառ, 80 խաղողի վազ: Այրվել է նաև հարակից ամառանոցի շինության տանիքը՝ մոտ 2 քմ, ջերմահարվել՝ 5 պտղատու ծառ և 10 խաղողի վազ:
 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ