Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Իրանն սկսել Է կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոն կառուցել Ֆորդոյում


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է FARS գործակալությունը: Շինարարությանը նվիրված արարողությանը ներկա Է եղել Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպութան ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Այսօր սկսվում Է նոր արտադրամասի շինարարությունը, որը կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի դեր Է կատարելու»,-ասել Է նա: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն, Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում: Ենթադրվում Է, որ վերակառուցումը կբացառի այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ