Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմադիր ուժերն օգոստոսի 18-ին նոր խոշոր ցույց են ազդարարել Հոնկոնգում

Ընդդիմադիր ուժերն օգոստոսի 18-ին նոր խոշոր ցույց են ազդարարել Հոնկոնգում
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում ընդդիմադիր ուժերը մտադիր են առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նոր լայնընդգրկուն ցույց կազմակերպել քաղաքի կենտրոնում:
Ակցիայի կազմակերպիչները՝ «Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» պրոդեմոկրատական կազմակերպությունից, հույս ունեն, որ այն կներգրավի մինչեւ 300 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը:
Հանրահավաքը պլանավորվում Է սկսել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին)՝ Վիկտորիա պարկում եւ ավարտել գործարար կենտրոնում: Կազմակերպիչները հայտնել են, որ երթի անցկացման պաշտոնական հայտ են ներկայացրել, իշխանություններն առայժմ դրա վերաբերյալ որոշում չեն կայացրել:
Անցած հանգստյան օրերին Հոնկոնգի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով հրաժարվել Էր ցույցեր արտոնել քաղաքի չորս շրջանում: Սակայն դա պրոդեմոկրատական ակտիվիստներին հետ չպահեց բողոքի ակցիաներին մասնակցելուց, որոնց ընթացքում բախումներ եղան իրավապահ մարմինների հետ, տուժեց 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am