Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԶԼՄ-ները հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի գլխավոր թեկնածուի անունը

ԶԼՄ-ները հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի գլխավոր թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով մի աղբյուր: Բիգանի թեկնածությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն, գործակալության տվյալներով, որոշումը կընդունվի մոտ ժամանակներս:

Reuters-ը նշում Է, որ այդ պաշտոնում Բիգանի նշանակումը եւ հետագա տեղափոխվելը Մոսկվա կարող Է վտանգել ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, քանի որ հենց այդ դիվանագետն Էր Հանոյում պատրաստել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի փետրվարյան հանդիպումը, ինչպես նաեւ ձգտում Էր հասնել երկու երկրների ղեկավարների շփումների վերսկսմանը:

Սթիվեն Բիգանն ավարտել Է Միչիգանի նահանգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել Է քաղաքագիտություն եւ լուսաց լեզու: 1992-1994 թվականներին նա գլխավորել Է Միջազգային հանրապետական ինստիտուտի մոսկովյան բաժանմունքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am