Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները  


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» պատասխան խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 15-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: 

Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները: Գլխավոր մրցավարը Բաստիան Դանկերտն է: Մրցավարի առաջին օգնականը՝ Մարկուս Հեկերը, երկրորդ օգնականը՝ Ռենի Ռոուդը և 4-րդ պաշտոնյան՝ Պատրիկ Իտրիխը, ՈւԵՖԱ-ի պատվիրակը՝ Ժան Պոլ Միվիսը (Բելգիա):

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4։0:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ