Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում երկվորյակ պանդաներ են ծնվել

Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում երկվորյակ պանդաներ են ծնվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում՝ Pairi Daiza-ում  ծնվել են երկվորյակ պանդաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկվորյակները, որոնցից մեկն արու է, իսկ մյուսը՝ էգ, կշռում են 160 և 150 գրամ:

Քանի որ պանդաների շրջանում բարձր է նորածինների մահացության մակարդակը, ձագերի խնամքի և բուժսպասարկման նպատակով կենդանաբանական այգի են ժամանել հատուկ մասնագետներ Չինաստանից, ովքեր տեղի մասնագետների հետ շուրջօրյա ռեժիմով հետևելու են նրանց վիճակին:

Մեծ պանդաների զույգը վարձակալությամբ Բելգիայի  կենդանաբանական այգուն էր տրվել 2014 թվականին Չինաստանից:  Չինական կողմի հետ պայմանագրում հստակ նշվում է, որ եթե պանդաները սերունդ ունենան, ապա նրանց նկատմամբ բոլոր իրավունքները պատկանելու են Չինաստանին: Բելգիայում պանդաներից յուրաքանչյուրի կյանքն ու առողջությունը ապահովագրվել էր 1 մլն ԱՄՆ դոլարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am