Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Facebook-ը պատրաստ է 3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում նորությունների հրապարակման համար

Facebook-ը պատրաստ է  3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում 
նորությունների հրապարակման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար Է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը եւ Bloomberg-ը:

Դա կապված Է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի:

Նշվում Է, որ գործակալությունները կկարողանան իրենք ընտրել տեղեկատվության մատուցման ձեւը՝ Facebook-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը: Առայժմ հայտնի չԷ, թե լրատվական գործակալությունները համաձայնել են արդյոք թույլատրագրելու իրենց կոնտենտը սոցցանցի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am