Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը գումար տրամադրվեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման համար  

Կառավարությունը գումար տրամադրվեց դպրոցականների շախմատի աշխարհի 
առաջնության կազմակերպման համար

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 148 միլիոն 132 հազար դրամ գումար տրամադրել դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցական միջազգային ֆեդերացիայի նիստը, որտեղ որոշում էր կայացվել անցկացնել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը և դրա կազմակերպման իրավունքը տրվել էր Հայաստանի Հանրապետությանը։

«Սույն նախագծով միջոցները հատկացվում են մեր ֆեդերացիային, մրցումները տեղի են ունենալու Ծաղկաձորում սեպտեմբերի 18-25-ը։ Ակնկալվում է 15 պետությունների մասնակցություն, քանի որ առաջին առաջնությունն է, սովորաբար, շատ պետություններ չեն մասնակցում, բայց մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի մասնակցությունը լինի շատ»,- ասաց Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են Հայաստանի հավաքականի հաղթելու շանսերը, Հարությունյանը, պատասխանեց, որ մեր հավաքականի շանսերը շախմատում միշտ բարձր են եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am