Հրապարակվել է թուրքական առաջին ազգային թռչող մեքենայի նախատիպը
15:22, 6 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Բայքար» մեքենաշինական ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուք Բայրաքթարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է թուրքական ազգային առաջին թռչող մեքենայի նախատիպը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Բայրաքթարը նշել է, որ մեքենայի նախագծումը տարիներ է տևել, իսկ նախատիպը ստեղծվել է ութ ամսվա ընթացքում:
Նա նաև գրել է, որ մեքենային «Ջեզերի» անունն են տվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում