Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին առցանց առաջնությանը

Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին 
առցանց առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 5-ին կայացել է  արագ շախմատի առցանց միջազգային առաջնության առաջին փուլը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ շախմատային 7 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, Հայաստանի թիմը, որը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից, առաջին փուլում իր ուժերը չափել է Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ: Անզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթել է Բրազիլիայի և Անգլիայի թիմերին, սակայն պարտվել Ռուսաստանի Դաշնության թիմին։

Խաղին հետևում էին հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը նախապատրաստում էր Հայաստանի դատապարտյալների թիմը խաղի առցանց ձևաչափին:

«Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մասնակից պետությունների թիմային առաջնության եզրափակիչ փուլը, և կորոշվեն հաղթողները:

Նույն օրը տեղի կունենա նաև փակման արարողությունը, այնուհետև մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները տեսազանգի միջոցով ամփոփ կներկայացնեն տեղեկություն շախմատի զարգացման և ընթացքի մասին իրենց երկրների քրեակատարողական հիմնարկներում:

Նշենք, որ տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև նմանատիպ ձևաչափով մրցաշար կազմակերպվում է առաջին անգամ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am