Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կներդրվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգ

Կներդրվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման 
էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը մշակել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, առաջարկվող համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։ 

«Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում:  Մշակված փաստաթղթերի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում։ Առաջարկվող համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում համալիր վերահսկողություն սահմանել ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների մուտքի, գործունեության և ելքի՝ ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բացառությունների ցանկում ներառված օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից»,- նշված է նախագծում:

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակներն են Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը, ազգային անվտանգության ապահովումը և այլն:

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման համար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը համագործակցում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ, ինչի արդյունքում համակարգի ներդրման ծրագիրը ներառվել է Կենտրոնի կողմից իրականացվելիք Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում 2 (MIBMA 2) ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի նախագծում։

Նախագծով նախատեսվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարելավում՝ մեկ կանգառ, մեկ պատուհան: Այժմ օտարերկրացի աշխատողները աշխատանքի թույլտվության հիման վրա ստանում են ժամանակավոր կացության կարգավիճակ, որը տրամադրվում է մեկ տարի ժամկետով, մինչդեռ աշխատանքի թույլտվությունը կտրամադրվի աշխատանքային պայմանագրի ժամկետով, որը կարող է մեկ տարուց պակաս լինել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am