Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հովերբորդի ֆրանսիացի գյուտարարը մտադիր Է թռչող ավտոմեքենա ներկայացնել

Հովերբորդի ֆրանսիացի գյուտարարը մտադիր Է թռչող ավտոմեքենա ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ինժեներ Ֆրանկի Զապատան, որն օգոստոսի 4-ին ռեակտիվ տախտակով կտրել-ացել Է Լա Մանշը, պլանավորում Է թռչող ավտոմոբիլի առաջին փորձնական նմուշը ներկայացնել մինչեւ 2019 թվականի վերջը: Այդ մասին գյուտարարն ինքը հայտնել Է մամուլի ասուլիսի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է թռչող ավտոմոբիլին, ապա մենք այն կավարտենք մինչեւ տարեվերջ»,- նշել Է նա: Ինչպես նշել Է Զապատան, նոր թռչող ապարատի համար շասին արդեն պատրաստ Է: «Ավտոմոբիլի բազան արդեն թռչում Է, բայց առայժ միայն չորս շարժիչ ունի: Տասը շարժիչով տարբերակը նույնպես շուտով կհայտնվի»,- պարզաբանել Է նա: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Զապատայի ավտոմոբիլը կարող Է զարգացնել 300 – 400 կիլոմետր/ժամ արագություն եւ հաղթահարել 120 կիլոմետր տարածություն: Ֆրանսիացին խոստովանել Է, որ իր համար մի այլ երազանք Է մնում «տախտակով սահել ամպերում»: «Ես ցանկանում եմ թռչել 2000 մետր բարձրության վրա, ճախրել ամպերի վերեւում: Դա հաջորդ քայլն Է»,- ասել Է նա մամուլի ասուլիսում: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ թռչող տախտակի գյուտարարին հաջողվել Է Լա Մանշը կտրել-անցնել երկրորդ փորձից: Զապատան մեկնարկել Է Ֆրանսիայի Սանգատ կոմունայի լողափից օգոստոսի 4-ին 8:15-ին (10:15-ին): Թռիչքի ժամանակ նա հաջողությամբ վայրԷջք Է կատարել նեղուցում հատուկ զետեղված հարթակին լրալցավորման համար: 35 կիլոմետր երկարությամբ երթուղին հաղթահարելու համար գյուտարարին պահանջվել Է շուրջ 22 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am