Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիայում «անվտանգ գոտու» թեման քննարկելու համար Թուրքիա է ժամանելու ամերիկյան պատվիրակություն

Սիրիայում «անվտանգ գոտու» թեման քննարկելու համար Թուրքիա է ժամանելու 
ամերիկյան պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մոտ օրերին ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանելու զինվորական պատվիրակություն, որի հետ քննարկվելու է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

«Թուրքիա եկող պատվիրակության հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման: Թույլ չենք տալու, որ այս գործընթացը ավելի ձգձգվի: Եթե անգամ մեր սպասելիքները չարդարանան, ապա հանուն մեր երկրի ազգային անվտանգության պահպանման մենք պատրաստ ենք ցանկացած քայլի: Հետևաբար, ԱՄՆ-ի հետ համաձայնության չհասնելու դեպքում, մենք ստիպված կլինենք միայնակ ստեղծել «անվտանգ գոտին»,- նշել է Աքսոյը:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am