Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Ջարեդ Լեթոն կարող Է սերիական մարդասպանի մարմնավորել «Մանրուքներ» թրիլերում. Variety


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջարեդ Լեթոն Դենզել Վաշինգտոնի եւ Ռամի Մալեքի հետ միասին կարող Է խաղալ Warner Bros.-ի «Մանրուքներ» քրեական թրիլերում: Ինչպես հայտնում են Variety-ի աղբյուրները, դերասանը գտնվում Է կինոնկարի ստեղծողների հետ բանակցությունների վաղ փուլերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե կողմերը համաձայնության գան, Լեթոյին սերիական մարդասպանի դերը բաժին կընկնի ֆիլմում, որը պլանավորվում Է նկարահանել այս տարվա աշնանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հրատարակությունը նշում Է, որ Warner Bros.-ը եւ Լեթոն արդեն համագործակցության մեծ փորձ ունեն: 2017 թվականին դերասանը հայտնվել Է «Ածելիների վրայով վազողը 2049» ֆիլմում եւ Ջոքերի դերակատարն Է եղել «Ինքնասպանների ջոկատը» կինոնկարում. երկու նախագծերն Էլ Warner Bros.-ինն են: Վերջերս Լեթոն ավարտել Է աշխատանքը Sony-ի «Մորբիուս» ֆիլմի վրա՝ Marvel կոմիքսի համանուն հերոսի մոտիվներով, ինչպես նաեւ հայտնվել Է Netflix-ի «Հետնապահը» կինոնկարում:

Ջոն Լի Հենքոքի «Մանրուքներ» կինոնկարը ներկայացնում Է Քեռնի օկրուգի (Կալիֆոռնիա) շերիֆի՝ կյանքից հոգնած օգնականի՝ Դիքի (Դենզել Վաշինգտոն) պատմությունը, որն ստիպված Է լոսանջելեսցի դետեկտիվի (Ռամի Մալեք) հետ աշխատանք սկսել տեղի սերիական մարդասպանին բռնելու համար: Դիքը մանրուքների նկատմամբ հիանալի հոտառություն ունի, բայց կանոններին հետեւել չցանկանալը նրա գործընկերոջը դնում Է փակուղու առջեւ: Միաժամանակ Դիքը բախվում Է անցյալից իր մռայլ գաղտնիքի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ